Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ում վտարել են Թբիլիսիի դրամատիկ թատրոնից, համաձայնվել է Ալեքսանդր Կալյագինի առաջարկին` համագործակցել մոսկովյան Et Cetera թատրոնի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինքը` ռեժիսորը չի կասկածում, որ զրկվել է իր պաշտոնից իշխանությունների հասցեին արված արտահայտությունների համար:

Օգոստոսի 17-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան հայտարարել էր, թե Ստուրուան հեռացվել է այլատյաց արտահայտությունների համար:

Ստուրուան իր ստեղծագործական երեկույթի ժամանակ հայտարարել էր, թե «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահ լինի այլ ազգի ներկայացուցիչը»: Ըստ ռեժիսորի, նա ցանկանում է, որ երկրի նախագահ լինի վրացին, այլ ոչ թե հայը, որպիսին Միխայիլ Սահակաշվիլին է: Նա նաեւ իշխանություններին «կիսադենեգերատ» էր անվանել: