Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է 55 միլիարդ ֆունտ ստեռլինգ (66 միլիարդ դոլար) արժողությամբ հսկայական բյուջետային ծրագրի մասին՝ պետական ֆինանսների բացը լրացնելու եւ տնտեսական վստահությունը վերականգնելու նպատակով:
Ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը նշել է ծախսերը մոտ 30 միլիարդ ֆունտ ստեռլինգով կրճատելու եւ 25 միլիարդ ֆունտ ստերլինգով հարկերն ավելացնելու մասին:
Հանթի խոսքով, այս միջոցները շուկաներին կհամոզեն, որ կառավարությունն ու անգլիական բանկն այժմ աշխատում են որպես «մեկ միասնական ճակատ»:
Այնուամենայնիվ, այս միջոցները կմեծացնեն ֆինանսական դժվարությունները միլիոնավոր բրիտանացիների համար, քանի որ նրանք բախվում են երկրի վերջին տասնամյակների ընթացքում երկրում առկա վատթարագույն ճգնաժամին:
Այնուամենայնիվ, Հանթն ասել է, որ վերոնշյալ քայլերն անհրաժեշտ են՝ գնաճը զսպելու համար, որը հասել է 41 վերջին տարվա ընթացքում գրանցված առավելագույնին:
Հայտարարված այլ միջոցները ներառում են պետական կենսաթոշակների, նպաստների եւ հարկային վարկերի 10 տոկոս աճ՝ սեպտեմբերյան գնաճի ցուցանիշին համապատասխան, եւ աշխատավարձի բարձրացում մինչեւ 10,42 ֆունտ՝ մեկ ժամվա համար, որը կգործի 23 տարեկանից բարձր մարդկանց շրջանում:
Նա նաեւ հաստատել է, որ էներգետիկ արդյունաբերությանը սպասվում է արտակարգ հարկերի ավելացում՝ 25-ից մինչեւ 35%, իսկ տնային տնտեսություններին էլեկտրաէներգիայի վճարները վճարելու աջակցությունը կկրճատվի:





























