Միացյալ Նահանգների վարչակազմի ճնշման ներքո Իսրայելը վերջերս համաձայնել է ֆինանսավորել միլիոնավոր դոլարների «ռազմավարական նյութերը» Ուկրաինայի ռազմական գործողությունների համար:
Ինչպես հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով երեք բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների, մի քանի շաբաթ առաջ Միացյալ Նահանգները Իսրայելի կառավարությանը դրդել է՝ Ռուսաստանի դեմ պայքարում միավորել ուժերը ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ:
Ըստ եվրոպացի պաշտոնյաների, ամերիկացիները ցանկանում էին, որ Իսրայելն Ուկրաինային հակաօդային պաշտպանության մարտկոցներ մատակարարի, սակայն երկու կառավարությունների միջեւ բանակցություններից հետո որոշվել է դրանք փոխարինել ռազմավարական նյութերի ֆինանսավորմամբ։
Պաշտոնյաների հայտնած տեղեկությունների համաձայն, որոշումը հաստատել են վարչապետ Յաիր Լապիդը եւ պաշտպանության նախարար Բենի Գանցը: Լապիդի գրասենյակը եւ պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել այս նորությունը:
Մի քանի միլիոն դոլարի վճար է փոխանցվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին. կազմակերպությունն ակտիվորեն զբաղվում է Ուկրաինային զինտեխնիկայի մատակարարմամբ։
Բացի այդ, Haaretz-ը տեղեկացել է նաեւ, որ պաշտպանության դեպարտամենտը վերջերս մեղմացրել է իր կանոնները՝ համաձայնելով, որ ՆԱՏՕ-ի անդամները կարող են Ուկրաինային իսրայելական բաղադրիչներ պարունակող համակարգեր մատակարարել, ինչպիսիք են էլեկտրաօպտիկական համակարգերն ու կրակի կառավարման համակարգերը:





























