Ուկրաինայի համար մուտքը դեպի լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Պրզեւոդուվ գյուղում հրթիռի կործանման վայր պետք է կարգավորվի, այս պահի դրությամբ ուկրաինացի մասնագետները կկարողանան հետեւել ընթացակարգին, սակայն դրան մասնակցել չեն կարող, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, փոխանցում է РБК-ն՝ հղում տալով Polsatnews-ին։
«Ամեն ինչ պետք է արվի գործող նորմերին համապատասխան, գործող օրենսդրությամբ։ Եթե Ուկրաինայից ժամանած հյուրերը ցանկանան տեսնել ընթացակարգերը, հնարավոր կլինի դրանք ցույց տալ, սակայն հետաքննությանը մասնակցելը, փաստաթղթերին հասանելիություն ունենալը, տեղեկատվությանը հասնելիությունը պահանջում են հստակ պայմանագրային հիմքեր՝ միջազգային իրավունքի եւ միջազգային պայմանագրերի ոլորտում»,- ասել է Դուդան։
Բացի այդ, Լեհաստանի նախագահը նշել է, որ երկրորդ հրթիռի ընկնելու մասին նախնական հաղորդագրությունները պարզվել է, որ կեղծ են եղել։
«Առայժմ Լեհաստանում երկրորդ հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել»,- ընդգծել է նա։
Դուդան հերթական անգամ միջադեպն անվանել է դժբախտ պատահար եւ նշել, որ հրթիռն ուղղված չի եղել Լեհաստանի դեմ, ուստի «սա չի կարող մեկնաբանվել որպես հարձակում»։





























