Վերջին 15 օրվա ընթացքում երկրում գրեթե ամեն օր գրանցվում են ինքնասպանության դեպքեր։ Ուսումնասիրո՞ւմ են արդյոք իրավապահները աղանդների ազդեցությունն ինքնասպանությունների թվի աճի վրա։ Ո՛չ, չեն ուսումնասիրում: Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նա քննադատեց դատաիրավական համակարգը՝ նշելով, որ իշխանությունները այն համալրել են յուրայիններով։
Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» Հայրապետյանը որակեց որպես «անպատժելիության հեղափոխություն»։
Նրա խոսքով ՝ երկրում այսօր տիրում է մեկ մարդու իշխանություն։
«Փաշինյանի պահվածքը վերլուծության ենթակա չէ, նա ունի հնազանդ ոստիկանություն, որը պատրաստ է ասֆալտին պառկեցնել ցանկացած ընդդիմադիր գործչի»,-հավելեց իրավաբանը։




























