Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի 3 սահմանային անցակետերի բարեփոխման ծրագիրն իրականացնող ՄԱԶԾ-ի կողմից կատարված աշխատանքի ընթացքը:

Նա նշել է, որ 3 սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են եւ առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Եվրամիության չափանիշներին լիովին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալու կարեւորագույն առաջնահերթությունն առավելագույնս սեղմ ժամկետներում կենսագործելու անհրաժեշտությունը:

Հանդիպիման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՄԱԶԾ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: