Արարատի մարզում 34-ամյա մի կին խեղդամահ է արել իր 6-ամյա եւ 4-ամյա երեխաներին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանության Արարատի բաժնում սեպտեմբերի 6-ի երեկոյան մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.10-ին, իրեն է զանգահարել հարեւանը եւ հայտնել, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին եւ փակելով դուռը` հեռացել է:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել են 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ արված:

Ռ. Ալոյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը, սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:

Ռոզա Ալոյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: