Ճապոնիայի բնակչության մեծ մասը չի աջակցում՝ ռազմական ներկայության ընդլայնումը ֆինանսավորելու համար հարկերի բարձրացմանը, հայտնում է Kyodo-ն՝ հղում տալով լրատվական գործակալության կողմից անցկացված հարցմանը այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ճապոնիայի ամենամեծ ռազմական ներկայությունն ապահովելու մասին:

Ճապոնիան ուրբաթ օրը հայտարարել է գնելու հրթիռներ համար 320 միլիարդ դոլարի ռազմական ծախսերի մասին. հռթիրներով հնարավոր կլինի խոցել Չինաստանը եւ երկիրը նախապատրաստել ցանկացած երկարատեւ հակամարտության, քանի որ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները, Չինաստանի հավակնությունը Թայվանի նկատմամբ եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը մեծացնում են պատերազմի վերաբերյալ վախերը:

Վարչապետ Ֆումիո Կիշիդան ավելի վաղ ասել էր, որ իր կառավարությունը հաջորդ ֆինանսական տարում հարկերը չի բարձրացնի, այլ դրանք կբարձրացնի փուլ առ փուլ 2027 ֆինանսական տարվա ընթացքում՝ պաշտպանական բյուջեի ավելացման համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:

Նա նշել է, որ Ճապոնիան գտնվում է «պատմության շրջադարձային կետում», եւ որ ծախսերի կրճատման եւ հարկերի բարձրացման միջոցով երկրի ռազմական ներկայության ընդլայնումը «պատասխանն է անվտանգության տարբեր մարտահրավերներին, որոնց բախվում են»:

Kyodo-ի հարցման մասնակիցների գրեթե 65%-ը դեմ է եղել ռազմական ծախսերի համար հարկերի բարձրացմանը, իսկ 87%-ը նշել է, որ Կիշիդայի բացատրությունն ավելի բարձր հարկերի անհրաժեշտության վերաբերյալ բավարար չէ:

Հարցումը ցույց է տվել նաեւ, որ Կիշիդայի վարչակազմին աջակցությունը չի փոխվել. այն 33,1 տոկոս է, ինչը վատթարագույնն է անցյալ տարվա հոկտեմբերին իշխանության գալուց ի վեր:

Կառավարության հնգամյա հարկային ծրագիրը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել խաղաղասեր Ճապոնիայում, երկիրը կդարձնի աշխարհի երրորդ խոշորագույն ռազմական ծախսեր ունեցող պետությունը ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո, նշում է Reuters լրատվական գործակալությունը: