Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։  Այս մասին իրֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19–ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։

ԱԱԾ–ն նախօրին միջնորդություն էր ներկայարցել դատարան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը, և ազատազրկումից երկու ամիս անց փաստաբանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։

Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։