Կոսովոյի եւ Մետոհիայի միջեւ գտնվող Յարինե անցակետում են հավաքվել մի քանի հարյուր ցուցարարներ: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ սերբերը ճեղքել են ոստիկանական շղթայի առաջին գիծը, Life-ը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։

Սոցիալական ցանցերի միջոցով հանրահավաքին հրավիրվել են հայրենասերներ Սերբիայից, Չեռնոգորիայից եւ Սերբական Բոսնիա եւ Հերցեգովինայի Հանրապետությունից։ Մարդիկ եկել են դրոշներով, շատերը վանկարկել են «Երբեք սահման չի լինի, Կոսովոն Սերբիա է»։

Սկզբում հավաքը խաղաղ բնույթ է կրել, սակայն ցուցարարներից ոմանք ցանկացել են ճեղքել շղթան դեպի անցակետի շենքեր։ Առաջին գիծը ճեղքվել է, որից հետո ոստիկանները, վահաններով զինված, նոր շղթա են կազմել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ոստիկանության օգնությամբ Կոսովոյի ալբանացիները բռնի ուժով զավթել են իշխանությունը Հյուսիսային Միտրովիցայի քաղաքապետարանում։ Միաժամանակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Եվրամիության Խորհրդում նախագահող Չեխիային պաշտոնապես հանձնել է ԵՄ-ին միանալու դիմումը։ Դեկտեմբերի 16-ին Սերբիան Կոսովոյում բանակ եւ ոստիկանություն մտցնելու հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ին։