Վաշինգտոնը կշարունակի այսուհետ եւս ցնցել իրավիճակը Չինաստանում, լարվածություն հրահրել Թայվանական նեղուցում եւ Կորեական թերակղզում։ Այս մասին ասվում է «Հետախույզ» ամսագրի առաջին համարում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինի հոդվածում։

«Բացի այդ, Վաշինգտոնն այսուհետ եւս կշարունակի «թափահարել» ներքաղաքական իրավիճակը Չինաստանում, լարվածության աճ հրահրել Թայվանական նեղուցում եւ Կորեական թերակղզում, ձգտել թուլացնել եւ փոխել Կուբայի, Իրանի ու Վենեսուելայի՝ Արեւմուտքի համար անընդունելի կառավարությունները, նոր բռնի կերպով այլ երկրներում «ժողովրդավարություն» սերմանելու փորձեր նախաձեռնել՝ հանդես գալով աշխարհի ժողովուրդների ճակատագրերը կերտողի իր սովորական ամպլուայում»,- նշել է նա։