Այսօր ընդդիմությունն իրականացրեց ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի ամենամեծ երազանքներից մեկը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա հիշեց մանկությունից մի դրվագ․ «Երբ փոքր ժամանակ կռվում էինք, տատս ասում էր՝ երեխեք, մի՛ ուրախացրեք ձեր թշնամիներին»։
«Որոշ ժամանակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սեղանին փաստաթուղթ կհայտնվի։ Հայերը մեղադրում են միմյանց։ Նրանց միջեւ պառակտում է տեղի ունեցել։ Ամեն ինչ պարզ է, պարոն նախագահ։ Ահա, թե ինչ եք դուք անում»,-ասաց Վարդանյանը։
Ապա նա դիմեց ընդդիմադիր պատգամավորներին․ «Ինձ հետաքրքրում է, թե ինչ եք դուք արել։ Դուք օրերով եւ նույնիսկ ամիսներով չէիք գալիս աշխատանքի։ Մարդկանց հացը կոկորդին է կանգնում։ Ընտանիքները բաժանված են, երեխաները՝ հիվանդանոցում։ Դուք ամեն ինչում մեղադրում եք իշխանությանը։ Այո, մենք ենք մեղավոր։ Մենք բոլորս մեղավոր ենք։ Ինչո՞ւ այս 30 տարիների ընթացքում դուք այդպես էլ չբարձրացրեցիք Արցախի անկախության ճանաչման հարցը։ Բարձրացնեիք, օրակարգ բերեիք»։





























