Ազգային ժողովում դեկտեմբերի 21-ի նիստում  տեղի կունենա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։ 

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը, իսկ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում՝ Նարեկ Ղազարյանի թեկնածությունը։ 

Գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 13:00-ին եւ կտեւի մինչեւ 13:30-ը: