Արցախից Երեւան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից, պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:
Հիշեցնենք՝ 62–ամյա տղամարդը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» Կարմիր Խաչի ուղեկցությամբ դեկտեմբերի 19–ին տեղափոխվել էր Երեւանի «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն։
երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդի առողջական վիճակը կայուն է՝ չփոխանցելով այլ մանրամասներ: Նա պետք է դեռ անցած շաբաթվա սկզբին տեղափոխվեր Երեւան, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով, դա անհնարին էր դարձել։





























