ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է եւ տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Քաջարան քաղաքում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։