Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալքիում։

«Այսօր Բելառուսի նախագահին սպասում են մերձմոսկովյան Զվյոզդնի քաղաքում։ Լուկաշենկոն կայցելի տիեզերագնացների պատրաստման կենտրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լուկաշենկոն Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում կայցելի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական կենտրոն։ Զվյոզդնի քաղաքում անցկացվում է Բելառուսից տիեզերագնաց թեկնածուների ընտրությունը։ Լուկաշենկոն կծանոթանա կենտրոնի աշխատանքին, հավաքագրման համակարգին եւ տիեզերագնացների պատրաստմանը, կքննարկի տիեզերական ոլորտում ռուս-բելառուսական համագործակցության հեռանկարները։

Դեկտեմբերի 26-27-ը Բելառուսի նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: