Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոն կատարած այցի ժամանակ «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովին նվիրել է թարմ հաց եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի սիրած սալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սա Շոյգուի սիրած սալն է»,-ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ երբ նա վերադարձել է արտասահմանյան ուղեւորությունից, պատվիրակությանը շատ է դուր եկել հացը, որը իրենց նվիրել են, սակայն մասնագետներն արգելել են դա ուտել մեծ քանակությամբ համային հավելումների պատճառով։ Այդ ժամանակ նա առաջարկել է հանրապետության ձեռնարկություններին ինչ-որ նման բան անել։ «Յոթ ձեռնարկություն արել է։ Սա այսօր առավոտյան են թխել»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը շաբաթ օրը այցելել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոն Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւի ուղեկցությամբ։