Օտարերկրյա օգնության խմբերը դադարեցրել են իրենց գործունեությունը Աֆղանստանում այն ​​բանից հետո, երբ թալիբները որոշում են ընդունել՝ արգելելով կանանց աշխատել միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպություններում:

Save the Children-ը, Նորվեգիայի փախստականների խորհուրդը եւ Care-ը հայտարարել են, որ իրենք չեն կարող Աֆղանստանում կարիքավոր երեխաների, կանանց եւ տղամարդկանց հետ արդյունավետ աշխատել, եթե իրենց աշխատակազմում կանայք չլինեն:

Արգելքը մտցվել է մեկ օր առաջ՝ կանանց կողմից ոչ պատշաճ կերպով հիջաբ կրելու պատտժրվակով:

«Մենք հարգում ենք բոլոր մշակութային նորմերը, եւ մենք պարզապես չենք կարող աշխատել առանց մեր նվիրված կին անձնակազմի, որը մեզ անհրաժեշտ է օգնության հասնելու կանանց, ովքեր դրա կարիքն ունեն», - ասել է Աֆղանստանում փախստականների նորվեգական խորհրդի ղեկավարը Նիլ Թերները, հաղորդում է Associated Press-ը:

Երեք ՀԿ-ները տրամադրում են առողջապահական, կրթական, երեխաների պաշտպանության եւ սնուցման ծառայություններ, ինչպես նաեւ աջակցություն արագ վատթարացող մարդասիրական միջավայրում: