Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը եւ Կորեայի Աշխատանքային կուսակցությունը վերջին տարիներին բախվել են լուրջ դժվարությունների եւ սադրանքների» եւ, չնայած ձեռք բերված հաջողություններին, պետք է հասնել ավելի հավակնոտ նպատակների։ Նրան մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարի խոսքով՝ կուսակցությունը կարողացել է հասնել «ավելի դինամիկ եւ ավելի ակտիվ զարգացման սոցիալիզմի կառուցման գործում» եւ կուսակցության VIII համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2021թ. հունվարին, «տասնամյա պայքարով» հաղթահարել «դժվարություններն ու սադրանքները»։ Թե հատկապես ինչ դժվարությունների մասին է խոսքը՝ չի նշվել։

Իր զեկույցում Կիմ Չեն Ընը, խոսելով 2022թ. աշխատանքի արդյունքների մասին, հայտարարել է հաջողությունների մասին ռազմական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։ Նա նշել է նաեւ ապագայի նպատակները մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, ածխարդյունահանման եւ մեքենաշինական ոլորտների համար։