Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի 2022 թվականի վերջին նիստը:

ԱՆ-ից NEWS.am-in հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է Խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի ներկայացրած՝ Հանրապետության նախագահի լիազորությունների և ընտրության կարգի վերաբերյալ զեկույցը:

Քննարկման շրջանակներում որոշվել է չընդունել զեկույցում ներկայացվող առաջարկները:

Նիստի ընթացքում Խորհուրդը որոշել է Հանձնաժողովի անդամների ներկայացրած՝ սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող առաջարկները քննարկել արդեն 2023 թվականին: