Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյեն Լեկորնյուն ժամանել է Կիեւ։ Այս մասին, «Եվրոպական ճշմարտության» հաղորդմամբ, հայտնում է TF1 Info-ն։

Նշվում է, որ նա միանգամից ուղեւորվել է «Հերոսների պատի» մոտ՝ Ֆրանսիայի անունից ծաղկեպսակ դնելու, հարգանքի տուրք մատուցելու մարտերում զոհված ուկրաինացի զինվորներին եւ հաստատելու Ֆրանսիայի  աջակցությունն Ուկրաինային։

Դրանից հետո նախարարը աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության նախարարության թիմերի եւ ուկրաինացի զինվորականների հետ՝ Ֆրանսիայի կողմից  Ուկրաինային տրամադրված եւ հետագայում նախատեսվող ռազմական աջակցության վերաբերյալ:

Այնուհետ նախարարը երկկողմ հանդիպում կունենա իր ուկրաինացի գործընկերոջ հետ, որին կհաջորդի լրատվամիջոցների համար ճեպազրույցը։