Ընդդիմությունն այս տարի չհասավ իր նպատակին, գործընթացը շարունակվում է, բայց արդյունք չկա։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Դա այդպես է, քանի դեռ իշխանության է Փաշինյանը, որքան էլ ընդդիմությունը խոսի բազմահազարանոց ակցիաների մասին։
Սակայն սա դատավճիռ չէ, բայց սա ամբողջ ընդդիմության աշխատանքի ախտորոշումն է, այդ թվում մեր կուսակցության։ Չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվել», – հավելեց նա։
Աշոտյանը կարծում է, որ ընդդիմությունում կա երեք ճգնաժամ՝ անձերի, մեթոդաբանության եւ օրակարգի։





























