«Նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեվիկի  դատավարությունը բաց է լինելու տուժածների, զոհերի հարազատների եւ լրագրողների համար, սակայն մասնակիցների համար սահմանափակումներ կգործեն, հայտնել է Agence France-Presse-ը:

Լայն հասարակությունը չի կարող հայտնվել դատավարությանը, իսկ լրագրողներին արգելվում է լուսանկարել: Ավելի վաղ դատախազությունը պնդում էր փակ դատավարության վրա, որպեսզի այն ամբիոն չդառնա մոլագարի համար:

Կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում տեղի էր ունեցել հուլիսի 22-ին: Նախ պայթյուն էր որոտացել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի համալիրի մոտ, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը կրակ էր բացել Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարում: Ողբերգության զոհերի թիվը հասել էր 77-ի:

Ահաբեկիչը Անդերս Բերինգ Բրեվիկն էր, ով դատարանում հայտնել էր, թե ցանկացել է փրկել Նորվեգիան: