Այսօր` սեպտեմբերի 13-ին, իր աշխատանքներն է սկսում Հայաստանի 4-րդ գումարման Ազգային Ժողովի 10-րդ նստաշրջանը:ԱԺ 10-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 147 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը հաստատվելու են սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում:



























