Թուրքական Botas պետական ընկերությունը եւ «Գազպրոմը» բանակցություններ են վարում Թուրքիային Ռուսաստանի Դաշնությունից բնական գազի մատակարարումների զեղչ տրամադրելու շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը, որոնց թվում եղել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Գազի զեղչերի եւ վճարումների հետաձգման մասին։ Botas-ը մի քանի ամիս «Գազպրոմ»-ի հետ քննարկել է դա։ Չգիտեմ, թե ինչի մասին է նրանց հաջողվել պայմանավորվել, բայց գիտեմ, որ նրանք դեռ կապի մեջ են այս թեմայով։ Բայց ես չգիտեմ, թե ինչքան զեղչ կլինի, կլինի արդյոք 25 տոկոս, թե շատ, թե քիչ»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը։





























