Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Գալիբաֆը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ Թեհրանը չի բացառում Ռուսաստանի հետ համատեղ ավտոմեքենաների արտադրության ստեղծումը։

«Համատեղ արտադրությունը եւ Իրանում կամ Ռուսաստանում գործարանի բացումը կախված են այն բանից, թե որքան հաջող կկարողանանք արտահանել մեր մեքենաները Ռուսաստան եւ դուրս գալ նրա շուկա, եւ որքան լավ կընդունվեն իրանական մոդելները Ռուսաստանում»,- ասել է Գալիբաֆը։

Նրա խոսքով՝ այս տվյալներն ստանալուց հետո երկրում կսկսեն ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունում ներդրումներ կատարելու եւ Ռուսաստանում ավտոշուկա զարգացնելու հարցը։