ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի վատն է, քան երբեւէ եղել է իր ողջ կյանքի ընթացքում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք բախվում ենք երբեւէ եղած աշխարահաքաղաքական բաժանման եւ անվստահության ամենալուրջ մակարդակների հետ »,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նա նաեւ հավելել է, որ գտնվելով Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովում,  երկրների առաջնորդներին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները եւ վերականգնել դաշինքները՝ խաղաղության հաստատման, կայուն զարգացման եւ մարդու իրավունքները հարգելու համար: