ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավում, իրենց վարկանիշով Բարաք Օբամային արդեն շրջանցում են երկու հանրապետական թեկնածուներ: Սոցոլոգիական հարցումների համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա Սպիտակ Տան ղեկավարը կպարտվեր Տեքսասի նահագնապետ Ռիկ Փերրիին եւ Մասաչուսեթսից ընտրված սենատոր Միթի Ռոմնիին, հաղորդում է «Վեստին»:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012-ի նոյեմբերին: Գործող նախագահ Բարաք Օբաման ապրիլի 4-ին պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: