Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հարցումով դիմել է ՄԱԿ-ին՝ իրեն ճանաչել Լիբիայի միակ, օրինական ներկայացուցիչ համաշխարհային կազմակերպությունում։ Ինչպես նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ Նասեր Աբդել Ազիզ ան-Նասերը, հարցումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կատարվել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Մահմուդ Ջիբրիլի կողմից։
Տվյալ հարցով քվեարկություն անցկացնելու համար պետք է ձայների մեծամասնություն, հայտնել է Նասեր Աբդել Ազիզ ան-Նասերը։ Նրա խոսքով, դա ընդամենը մի քանի օրվա գործ է։
ՄԱԿ-ում Լիբիայի տեղը դեռեւս զբաղեցնում է Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։



























