Հայաստանում սեպտեմբերի 15-ին, եղանակը պայմանավորված կլինի արեւմտյան ցիկլոնի ներթափանցմամբ:
Առանձին վայրերում, հատկապես Տավուշի մարզում սպասվում է անձրեւ: Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 18 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն առայժմ գրեթե անփոփոխ կլինի:
Սրտանոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքներից: Ուրբաթ օրն ամբողջ հանրապետությունում հնարավոր է անձրեւ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Meteo-tv-ից, Երեւանում առայժմ կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15 մ/վրկ, անձրեւի հավանականություն կա ուշ երեկոյան: Ցերեկն անհրաժեշտ է պատսպարվել արեւից: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +29+32, երեկոյան +21+23:



























