ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքի ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի նկարը, ով անցած շաբաթ ներխուժել էր US Armenia Studios հեռուստաընկերության շենք եւ գողություն էր կատարել:

Los Angeles Times-ի փոխանցմամբ, տղամարդը սեպտեմբերի 8-ին մտել էր Բըրբենքի Վեսթ Ալամեդա ավենյուի վրա գտնվող շենք եւ գողացել կանխիկ գումար, վարկային քարտեր եւ iPod:

Իրավապահները ներկայումս որոնում են անհայտ տղամարդուն, եւ դիմել բնակչությանը` տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգելու խնդրանքով:

Նշենք, որ US Armenia Studios-ը Հայաստանում գործող «Արմենիա» հեռուստաընկերության մասնաճյուղն է Միացյալ Նահանգներում: