Թուրքիայում տեղի է ունեցել սպանություն, որը ցնցել է հասարակությանը: Ոստիկանության 39-ամյա աշխատակիցը, ով երեք երեխայի հայր է, կատաղության նոպայում սեփական ատրճանակով սպանել է 14-ամյա որդուն: Ըստ թուրքական ԶԼՄ-ների`Բ. Ա-ի մոտ կատաղության նոպա է առաջացրել երեխաների վեճը: Որդուն սպանելուց հետո ոստիկանն ատրճանակը պահել է իր քունքին եւ քաշել ձգանը:
Ողբերգության ժամանակ տանը գտնվել է նրա 35-ամյա կինը ու 12 եւ 5 տարեկան երեխաները:




























