Սիրիայում կառավարական զորքերը տանկերի օգնությամբ գրոհել են Թուրքիայի հետ սահմանամերձ, Ջամալ ազ-Զավիա շրջանի բնակավայրերը։ Ձերբակալվել է առնվազն 100 մարդ, որոնցից ութը հանդիսանում են ընդդիմության կողմն անցած գնդապետ Ռիադ ալ-Ասադի ընտանիքի անդամները։
Սիրիացի քաղաքացիական ակտիվիստների վկայությամբ, գրոհի ժամանակ զոհվել է տեղի 4 բնակիչ։ Փակ են բնակավայրեր տանող բոլոր մուտքերը, անջատված են կապի միջոցները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Դամասկոսի արվարձանում ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է ընդդիմադիր ակտիվիստ Գիյատ Մատարեի հիշատակին կազմակերպված արարողության մասնակիցներին։ Իրավապահների տվյալներով, վերջինս բանտում մահացել էր կտտանքների ենթարկվելու արդյունքում։
ՄԱԿ-ի տվյալներով, վերջին կես տարում Սիրիայում տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում զոհերի թիվը գերազանցում է 2600-ը։ Նրանք, հիմանականում, քաղաքացիական անձինք են։


























