ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսերն այսօր` սեպտեմբերի 15-ին, ժամանում է Կոսովո, որտեղ վերջին ժամանակներս իրավիճակը սրվել է:

Նա մտադիր է ծանոթանալ Կոսովոյի հյուսիսում ստեղծված իրավիճակին, որտեղ ապրում է սերբ փոքրամասնություն եւ տեղակայված են ՆԱՏՕ-ի խաղաղապահներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոսովոյի սերբերը խոչնդոտում են Կոսովոյի իշխանություններին` իրենց վերահսկողության տակ վերցնել  Սերբիայի հետ սահմանին գտնվող անցակետեր:

Նախօրեին սերբերը կանգնեցրել են ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող շարասյունը, որը շարժվում էր սահմանի ուղղությամբ: Միտրովիցա քաղաքում, որը բաժանված է սերբերի եւ ալբանացիների միջեւ, բարիկադներ են կառուցվել: Պրիշտինան եւ Բելգրադը տեղի ունեցողի կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են հասցեագրում: