Թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը «կորել» է:

«Պատգամավորները չեն հիշում, թե երբ են նրան վերջին անգամ տեսել, լրագրողները` նույնպես: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված քվեարկությունների արդյունքներով` նրա մասնակցությունը քվեարկություններին 0 տոկոս է: Այսինքն, ոչ մի քվեարկության չի մասնակցել: Այսինքն, «հավերժ բացակա» է:

Հարություն Փամբուկյանի կուսակից պատգամավորները խուսափում են պաշտոնապես ասել, թե որտեղ է իրենց գործընկերը: Փոխարենը ոչ պաշտոնապես ասում են, որ նա տեղափոխվել է Մոսկվա, այնտեղ  է ապրում: Այսինքն, այսինքն, պատգամավորն իր ընտրողներին, ընտրատարածքը թողել-գնացել է: Բայց մանդատից չի հրաժարվել: Հավելենք, որ  ըստ մամուլի հրապարակումների` Հ. Փամբուկյանն այս ընթացքում հասցրել է վաճառել իրեն պատկանող հայաստանյան բիզնեսների մեծ մասը: Իսկ ըստ ԱԺ պատգամավորների` առաջիկայում ևս նա կշարունակի նույն հաճախականությամբ բացակայել ԱԺ նիստերից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: