Թերթը գրում է, որ ՃՈ այլեւս նախկին պետ Մարգար Օհանյանի աղմկահարույց ձերբակալությունից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ջանք չի խնայում համակարգի գործունեությունը բարելավված ներկայացնելու եւ Օհանյանին հեռացնելու փաստն արդարացնելու ուղղությամբ:
«Ավելին, ասում են` Արսեն Գալստյանին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ նշանակելուն պես նա իր մոտ է կանչել համակարգի գրեթե բոլոր ղեկավարներին եւ հրահանգել, որ Գալստյանին ծանոթացնեն համակարգի նրբություններին, միաժամանակ իր կարծիքը հայտնելով` «անփորձ է, բայց լավ տղա է»,- գրում է «Հրապարակ»-ը:


























