Թերթը գրում է, որ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը շատ արագ ավարտվեց։ Սովորաբար պատգամավորների հարցերն այնքան շատ էին լինում, որ մինչեւ աշխատանքային օրվա վերջը՝ ժամը 18:00-ն, չէր բավականացնում, ուստի հերթագրվածներից ոմանք ստիպված էին լինում իրենց հարցը հնչեցնել հաջորդ հարցուպատասխանի ժամանակ։
«Երեկ, սակայն, հարցուպատասխանն ավարտվեց 18:35-ին. պատգամավորները հարցեր չունեին կառավարության անդամներին։ Անշուշտ, այս կառավարությանը հարցեր ուղղելը պարզապես ժամանակի կորուստ է, եւ սա շատ լավ հասակացել են անգամ մանդատավորները։Հարցուպատասխանի ավարտից հետո հեռուստաընկերությունների օպերատորներն ու լրագրողները միջանցքում դիրքավորվեցին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցեր ուղղելու համար։ Վերջինս, սակայն, չհանդիպեց լրագրողներին, եւ աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն անցավ առանց Սարգսյանի ճեպազրույցի»։



























