ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը: Դա Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցով ղեկավար Մայքլ Մաքֆոլն է:

Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ Օբաման Մաքֆոլի թեկնածությունն առաջադրել է սեպտեմբերի 14-ին: Մաքֆոլը երկու երկրների միջեւ սկսված «վերաբեռնման» գործընթացի գլխավոր գործող անձերից է: