Հունաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները լուրեր են տարածում եվրոգոտուց Հունաստանի հնարավոր հեռացման մասին` կապված ծանր տնտեսական դրության հետ, որը կարող է հանգեցնել դեֆոլտի: Եվրամիության ղեկավարները հեռախոսային խոսակցությունից հետո հայտարարել են, որ Հունաստանը մնում է ԵՄ-ի կազմում, հաղորդում է BBC-ին:
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել է, որ առաջիկա ուրբաթ օրը Բրյուսելում եվրոպաշտոնյաները կդիտարկեն մեխանիզմներ, որոնք նախատեսում են այս կամ այն պետության գործունեության դադարեցումը Շենգենյան համաձայնագրի շրջանակներում:
Եվրոպաշտոնյաների նախաձեռնությունը ոչ պաշտոնապես անվանում են «հունական փոփոխություն»: Այսինքն, այդ ձեւով ԵՄ-ն մտադիր է հեռացնել Հունաստանին Շենգենյան գոտուց:




























