ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 19-ից 23-ը Բոսթոնում` Մասաչուսեթսի նահանգում:

Ադրբեջանա-ամերիկյան աշխատանքային պլանի համաձայն, կանցկացվեն ռազմածովային ուժերի ինժիներական օժանդակության զորամիավորումների զորավարժություններ, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին: