Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 14-ին` ժամը 15.40–ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Շիրազի փողոցի թիվ 40 շենքի 14-րդ հարկից ինքնասպանության փորձ է ուզում կատարել մի քաղաքացի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի 101-րդ բնակարանի բնակիչ, 63-ամյա Մելքոն Գասպարյանը շենքի 14-րդ հարկի ընդհանուր օգտագործման պատշգամբից փորձել է ցած նետվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը  կանխվել է: