Մասիսի գյուղերից մեկում սկեսրայրի եւ հարսի միջեւ վիճաբանությունը վերաճել է ծեծի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի կին:

Կինը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է անասնագոմում, կովի հարվածի հետևանքով:

Պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, տան բակում, վիճաբանության ժամանակ, հարսին ծեծի է ենթարկել սկեսրայրը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: