Մոսկվայում վրացի «օրենքով գող» է ձերբակալվել: Ոստիկանության աշխատակիցները նրա մոտից առգրավել են 4 գրամ հերոին: «Նախօրեին Մոսկվայի քննչական հետախուզության աշխատակիցները Ռուբլովսկի փողոցի վրա գտնվող թիվ 7 տանը բռնել են 41-ամյա Մալխաս Ապցիուարին` Վարդեն մականունով»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Նախնական տվյալներով, Ապցիաուրին դատված չի եղել: Ձերբակալվածը Թբիլիսիի բնակիչ է, ով 1991 թվից բնակվում է Ռուսաստանում: Նախքան Մոսկվա տեղափոխվելը նա բնակվել է Սարատովում եւ Ստավրոպոլում:
«Օպերատիվ տվյալներով, ձերբակալվածը «թբիլիսյան գողական ընտանիքի» անդամներից է եւ մեծ կշիռ ունի հետխորհրդային քրեական աշխարհում»,-նշել է աղբյուրը:




























