Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ, սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 16.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Եւս մեկ վրաերթ է տեղի ունեցել Տիգրան Պետրոսյանի փողոցում: Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը այդ փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:




























