Երեւանում, սեպտեմբերի 14-ին, «ՎԱԶ-2106»-ը բախվել է «Պեժո»-ին, ապա նաեւ` Դեու Նեքսիա»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, Սարալանջի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Պեժո-3008», ապա` «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդն ու «Դեու Նեքսիայի» ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 03.30-ին, Աճառյան փողոցում իրար են բախվել  «Ֆոլքսվագեն Գոլֆ»   եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 74-րդ կմ-ին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն