Անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո Բաքուն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի իր օդային տեխնիկայի կառավարման որակի վրա: Նման կարծիք է արտահայտել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսում:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի ՊՆ տեղեկություններով, սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մոտ` շփման գծից 10 կմ հեռավորության վրա, խփվել է իսրայելական ծագման ադրբեջանական անօդաչու թռչող սարք:

«Դեպքը սովորական չէ: Դժվար է գուշակել, թե ինչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը, սակայն միանշանակ պարզ է, որ դա կստիպի նրան ավելի մեծ ուշադրություն հատկացնել իր օդուժին»,-ասել է Հովհաննիսյանը: