Դանիայում, այսօր` սեպտեմբերի 15-ին, խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Երկրի խորհրդարանն ունի 179 պատգամավորական մանդատ, ովքեր ընտրվելու են 4 տարի ժամկետով: 179 պատգամավորից չորսն ընտրվելու են Ֆարերյան կղզիներից եւ Գրենլանդիայից:

Դանիայի խորհրդարանի ընտրություններին ներկայացված են 9 կուսակցություններ, եւ խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 2 տոկոսանոց շեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրողների ձայները հիմնականում բաշխվում են երկու խմբավորման` իշխող պահպանողական կոալիցիայի եւ ձախ ընդդիմության միջեւ, որը ղեկավարում է սեցիալ-դեմակրատական կուսակցությունը:

Ակնկալվում է, որ հաղթանակ կտանեն ձախակենտրոն ընդդիմադիրները, որոնք իշխանության չեն եղել վերջին 10 տարվա ընթացքում, հաղորդում է BBC-ին:

Եթե հասարակական կարծիքի հարցումները հաստատվեն, ապա Դանիայում առաջին անգամ վարչապետ կարող է դառնալ կին, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Հելլե Թորնինգ-Շմիդտը: