Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն այսօր` սեպտեմբերի 15-ին, կայցելեն Լիբիա: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Սարկոզին եւ Քեմերոնը մտադիր են այցելել Տրիպոլի եւ Բենղազի:
Նշենք, որ Բենղազին առաջվա պես վերահսկվում է ապստամբների Ազգային անցումային խորհրդի կողմից:
Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ավելի քան 6 ամիս ռազմական կամպանիա էին իրականացրել ապստամբներին պաշտպանելու համար:
Սարկոզին եւ Քեմերոնը կդառնան առաջին օտարերկրյա ղեկավարները, ովքեր կայցելեն Լիբիա` Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո:



























