Հայաստանը ժխտում է տեղեկությունն այն մասին, որ Լիբիայից Մոլդովա ուղեւորված Իլ-76 օդանավը պատկանել է Հայաստանի քաղաքացիական ընկերությանը:
«Արմավիա» ընկերությունն իր օդանավերի մեջ երբեք չի ունեցել Իլ-76 օդանավ, NEWS.am-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նա նշել է, որ «Արմավիան» որեւէ զենք չի ուղարկել: «Արմավիա»-ն զբաղվում է միայն ուղեւորների տեղափոխմամբ, ոչ թե բեռնափոխադրումներով»,-հավելել է Ավետիսովան:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնել են, որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում ճշմարտությանը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների վկայությամբ, Մոլդովան լիբիական ընկերություններից մեկին վաճառել է ժամկետն անց զենքեր իր Ազգային բանակի զինանոցից: Զենքերը տեղափոխվել են Իլ-76 օդանավով, որը ժամանել է Բենգազիից (Լիբիա):
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իլ-76-ը հանդիսանում է Հայաստանի քաղաքացիական ընկերության օդանավ, իսկ Լիբիայում այն իրականացնում էր աշխատանքներ` նախատեսված պայմանագրի:
Մոլդովա նա թռչել է Լիբիայից ընկերության պատվերով, որը ստանա բեռը` Մոլդովայի ՊՆ-ի եւ լիբիական վերոնշյալ ընկերության` Ռիգա քաղաքի գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:
Իլ-76 տրանսպորտային օդանավը Մերկուլեշթի օդանակայանից թռել է սեպտեմբերի 13-ին:




























