Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ի մոտակայքում:
Բանակցությունները տեղի կունենան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում` Նյու-Յորքում, հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` սեպտեմբերի 15-ին, Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



























